Տեխնէ

Աստղագետները հայտնաբերել են ժայռոտ մոլորակների ձևավորման ամենավաղ փուլերը

Աստղագետները հայտնաբերել են ժայռոտ մոլորակների ձևավորման ամենավաղ փուլերը

Աստղագետները առաջին անգամ հայտնաբերել են ժայռոտ մոլորակների ձևավորման ամենավաղ փուլերը՝ արևանման երիտասարդ աստղի շուրջ։ Բացահայտումն արվել է HOPS-315 կոչվող դեղին գաճաճ աստղի շրջանում, որը գտնվում է մոտ 1370 լուսային տարի հեռավորության վրա և ունի ընդամենը 100,000–200,000 տարվա տարիք։

Գիտնականները դիտարկել են գազի և փոշու տաք գոտի, որտեղ ձևավորվում են ապագա մոլորակների սաղմերը։

Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։

Հետազոտության ղեկավար Մելիսա ՄաքՔլյուրը նշել է, որ առաջին անգամ հնարավոր է եղել փաստել ժայռոտ մոլորակների ձևավորման իրական ընթացքը։

Չիկագոյի համալսարանի Ֆրեդ Չիեսլան ընդգծել է, որ այս բացահայտումը աստղագիտության ոլորտում սպասված էր։ Դիտարկումները կատարվել են ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի և Եվրոպական հարավային աստղադիտարանի համատեղ դիտարկումների միջոցով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական