Տեխնէ

Starlink-ի ինտերնետ կապը խափանվել է. Մասկը ներողություն է խնդրել

Ամերիկյան Starlink ընկերությունը հայտարարել է իր արբանյակային ինտերնետի ցանցում խափանումների մասին։ Ընկերության մասնագետներն արդեն աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ:

Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու սարքերի համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին (ծածկանուն՝ «Մադյար») Telegram-ում հայտնել է, որ «Starlink-ի ծառայությունն ամբողջությամբ խափանվել է ռազմաճակատի ողջ երկայնքով»:

Starlink-ի սեփականատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում ներողություն է խնդրել խափանման համար՝ վստահեցնելով, որ կապը շուտով կվերականգնվի: «Մենք արագ կվերականգնենք ծառայությունը: Ներողություն խափանման համար: SpaceX-ը կբացահայտի և կվերացնի խնդրի պատճառը՝ հետագա կրկնությունները բացառելու համար», - գրել է նա: