Տեխնէ

«Մոսկվիչ-8» նոր մոդելն արդեն վաճառքում է

Ռուսաստանում մեկնարկել է «Մոսկվիչ-8» նոր մոդելի վաճառքը։ Գինը 2,98 միլիոն ռուբլի է (մոտ 38.000 դոլար). հայտնում է «Մոսկվիչ» ավտոգործարանի Telegram-ալիքը:

«Մեր նոր առաջատար մոդելը՝ «Մոսկվիչ-8»-ը, արդեն վաճառքում է: Գինը՝ սկսած 2,98 միլիոն ռուբլուց»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավտոմեքենան ունի յոթ տեղանոց սրահ, 174 ձիաուժ հզորությամբ շարժիչ և ռոբոտացված յոթաստիճան փոխանցման տուփ: