Նյու Յորքում անցկացված «Geek Week» հատուկ աճուրդի ժամանակ վաճառվել է Մարս մոլորակից Երկիր հասած ամենամեծ մետեորիտը։ Այն վաճառվել է 5.3 միլիոն դոլարով. գրում է AP-ն։
Գլխավոր իրադարձությունը դարձել է դինոզավրի հազվագյուտ կմախքը, որը վաճառվել է ավելի քան 30 միլիոն դոլարով։
Մարսից ընկած երկնաքարը, որ կշռում է մոտ 25 կիլոգրամ, հայտնաբերվել է 2023թ.նոյեմբերին՝ Աֆրիկայում, Նիգերիայի Սահարա անապատում։ Գիտնականների խոսքով՝ այն Մարսից դուրս է շպրտվել հզոր պայթյունի հետևանքով և, անցնելով ավելի քան 225 միլիոն կմ, ի վերջո հասել է Երկիր։ Քարը ստացել է NWA 16788 անվանումը։
Մինչ աճուրդը, մասնագետները նրա արժեքը գնահատել էին 2-4 միլիոն դոլար։ Աճուրդի ընթացքում վերջնական գինը հասավ 4.3 միլիոնի, իսկ տարբեր միջնորդավճարներից հետո՝ 5.3 միլիոն դոլարի, ինչն այն դարձրեց երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ մետեորիտը։