OpenAI-ն մոտ է արհեստական բանականությամբ աշխատող վեբ բրաուզերի թողարկմանը, որը կմրցակցի Google Chrome-ի հետ. գրում է Reuters-ը։
Այն նախատեսվում է թողարկել առաջիկա շաբաթների ընթացքում, և նպատակ ունի արհեստական բանականության միջոցով հիմնովին փոխել ոլորտը։
Եթե ChatGPT-ի 500 միլիոն շաբաթական ակտիվ օգտատերերն ընդունեն OpenAI-ի բրաուզերը, դա կարող է ճնշում գործադրել Google-ի գովազդային եկամուտների կարևոր բաղադրիչի վրա:
OpenAI-ը չի մեկմաբանել այս տեղեկությունները։