Տեխնէ

Բարձր ամրության ապակի՝ հանքարդյունաբերական թափոններից

Սիբիրի դաշնային համալսարանի և ՌԴ ԳԱ տիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները մշակել են նոր տեխնոլոգիա, որով հանքարդյունաբերական թափոններից հնարավոր է ստանալ ամուր ապակի։ Այն կարող է կիրառվել շինարարությունում, տիեզերական և լաբորատոր սարքավորումներում։

Նոր մեթոդը փոխարինում է մաքուր քիմիական նյութերի օգտագործմանը՝ նվազեցնելով արտադրության ծախսերն ու էներգախնայող դարձնելով գործընթացը։ Ստացված ապակին թափանցիկ է և տեսանելի ինֆրակարմիր ճառագայթների համար։

Որպես հումք օգտագործվել են դունիտ (հայկական շուկայում հաճախ կիրառվում է բաղնիքների վառարանների կառուցման համար) և կրաքար պարունակող ապարներ։ Վերամշակման ընթացքում նյութերի գույնը վերանում է, իսկ մետաղական օքսիդները առանձնացվում են՝ ապահովելով թափանցիկություն և բարձր որակ։