Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են առանց վարորդի ավտոմեքենաների աննախադեպ նախատիպեր՝ Aurus Komendant և Lada Vesta մոդելների հիման վրա․ հաղորդում է РИА Новости-ն։
Aurus Komendant մոդելը հագեցած է փորձարարական սենսորային համալիրով, որը տեղադրված է աերոդինամիկ ձևավորված կորպուսում։ Մեքենան ունի՝
- 7 տեսախցիկ
 - 2 լազերային հայտնաբերման սարք (LiDAR)
 - 5 ռադար
 - արբանյակային նավիգացիայի համակարգ
 - Wi-Fi և LTE կապի մոդուլներ
 
Այս տեխնոլոգիաների շնորհիվ մեքենան կարող է ճանաչել ճանապարհին գտնվող օբյեկտները մինչև 200 մետր հեռավորության վրա։
Lada Vesta մոդելի նախատիպը ևս հագեցած է առանց վարորդի կառավարման համակարգով։ Այն ներառում է՝
- 8 տեսախցիկ
 - 4 լազերային հայտնաբերման սարք
 - 2 ռադար
 - արբանյակային նավիգացիա
 - Wi-Fi և LTE կապի մոդուլներ
 
Vesta-ն ի վիճակի է հայտնաբերել օբյեկտները մինչև 100 մետր հեռավորության վրա։