Տեխնէ

AI ուղեղով առնետները՝ երկնքում. նոր փորձարկում

Ռուսական Neiry կենսատեխնոլոգիական լաբորատորիան իրականացրել է նորարարական գիտական փորձարկում՝ ուղեղի մեջ ներարկված ինվազիվ նեյրոինտերֆեյսերով  հինգ առնետների ուղարկելով ստրատոսֆերա։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, փորձի նպատակը եղել է ստուգել՝ ինչպես է ուղեղը՝ նեյրոինտերֆեյսի հետ, ադապտացվում բարձրության պայմաններում։

Neiry լաբորատորիայի տեղեկացմամբ՝ թռիչքից հետո առնետների կենսաբանական ցուցանիշները նորմալ են, նրանք լավ ինքնազգացողություն ունեն և գտնվում են բավարար վիճակում։

Գիտնականները նախատեսում են ապագայում շարունակել հետազոտությունները՝ ուսումնասիրելով կենսաբանական ուղեղի և արհեստական բանականության փոխազդեցությունը տիեզերքում։