Պենտագոնը հաղորդել է, որ ChatGPT արհեստական բանականության մշակող OpenAI ընկերությունը 200 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ՝ ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող արհեստական բանականության գործիքների մշակման նպատակով։
«Այս պայմանագրի շրջանակում իրականացվելու է ԱԲ ոլորտի առաջատար հնարավորությունների մշակման նախատիպը՝ ուղղված ինչպես ռազմական, այնպես էլ կառավարչական մարտահրավերների լուծմանը»,- նշվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
Ծրագրի հիմնական աշխատանքներն իրականացվելու են Վաշինգտոնում և հարակից տարածքներում։ Ակնկալվում է, որ այն կավարտվի 2026թ. հուլիսին։