Տեխնէ

Արևի արհեստական խավարում՝ արբանյակների միջոցով

Արևի արհեստական խավարում՝ արբանյակների միջոցով

Երկու եվրոպական արբանյակ հաջողությամբ ստացել են արևի արհեստական խավարումներ։ Դրանք ներդաշնակ թռիչքի միջոցով գիտական դիտարկումների համար ապահովել են ժամեր տևող լիակատար «խավար». գրում է AP-ը։

Եվրոպական տիեզերական գործակալությունը Փարիզի օդանավային ցուցահանդեսի ժամանակ հրապարակել է նորարարական այս առաքելության արդյունքները։ Արբանյակային այս դուետը տիեզերք է արձակվել անցյալ տարեվերջին և մարտից տասնյակ արհեստական արևի խավարումներ ստեղծել՝ Երկրից տասնյակ հազարավոր մղոն բարձրության վրա։

Արբանյակները թռչում են միմյանցից ընդամենը 150 մ հեռավորության վրա։ Դրանցից մեկը ծածկում է արևը, ինչպես լուսինն է անում բնական արևի խավարումների ժամանակ, իսկ մյուսը՝ հզոր հեռադիտակով նկարահանում արևի մթնոլորտային բարձր շերտը՝ կորոնան։ Սա հնարավոր է դարձել միլիմետրի ճշգրտությամբ նավիգացիայի և կառավարման շնորհիվ՝ օգտագործելով GPS, աստղադիտակներ, լազերներ ու ռադիոհաղորդիչներ։

Առաքելության երկու տարվա ընթացքում ակնկալվում է շաբաթական միջինը երկու արհեստական արևի խավարում՝ ընդհանուր մոտ 200, ինչը կապահովի ավելի քան 1000 ժամ շարունակական դիտարկում։ Սա իսկական գիտական հայտնագործություն կլինի, քանի որ արևի ամբողջական խավարումը տևում է ընդամենը մի քանի րոպե, երբ Լուսինը հիանալի կերպով գտնվում է երկրի և արևի միջև՝ միջինը ընդամենը 18 ամիսը մեկ անգամ:

Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական