Տեխնէ

Tesla-ն թարմացրել և թանկացրել է իր մոդելները ԱՄՆ-ում

Ամերիկյան էլեկտրամոբիլ արտադրող Tesla ընկերությունը թարմացրել է իր Model S և Model X մոդելները ԱՄՆ-ի շուկայում։ Այս մասին տեղեկանում ենք Tesla-ի հրապարակած տվյալներից։

Ըստ ընկերության տեղեկության՝ 5․000 դոլարով բարձրացվել են նշված մոդելների բոլոր տարբերակների գները։

Թարմացումից հետո Model X-ի լիաքարշակ տարբերակի գինը կազմում է 89․990 դոլար, իսկ նրա բարձրակարգ Plaid տարբերակը՝ 104․990 դոլար։ Model S-ի լիաքարշակ տարբերակը վաճառվում է 84․990 դոլարով, իսկ Plaid տարբերակը՝ 99․990 դոլարով։

Tesla-ն վերջին ամիսներին մի քանի անգամ փոխել է իր մոդելների գները՝ փորձելով հարմարվել պահանջարկի փոփոխություններին և մրցակցային պայմաններին։