Տեխնէ

Պատմական նվաճում. Արեգակի բևեռների առաջին կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականներին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ ստանալ Արեգակի բևեռների պատկերները՝ դուրս գալով խավարածիրի հարթությունից։

«Շնորհիվ Արեգակի շուրջ նոր թեքությամբ ուղեծրի՝ Solar Orbiter տիեզերական սարքը դարձել է առաջինը, որ կարողացել է ստանալ Արեգակի բևեռների պատկերները խավարածիրի հարթությունից դուրս գտնվելիս»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այս նորարարական հետազոտությունը կարող է բացահայտել Արեգակի անհայտ հատկություններն ու օգնել կանխատեսել դրա վարքագիծը։

«Մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչպես է նյութը շարժվում Արեգակի արտաքին շերտերում։ Դա կարող է բացահայտել անսպասելի օրինաչափություններ, ինչպես, օրինակ, բևեռային փոթորիկներ»,-հավելել են գործակալությունից։

Բացի այդ, նոր պատկերների շնորհիվ գիտնականները կկարողանան հետևել Արեգակի մագնիսական դաշտի փոփոխություններին և բացահայտել կապը դրա փոփոխության ու արևային ակտիվության գագաթնակետերի միջև։