Տեխնէ

Մասնավոր տիեզերանավը վթարվել է Լուսնի վրա վայրէջքի պահին

Ճապոնական մասնավոր տիեզերանավը վթարվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս. հայտնում է AP-ին։ Վայրէջքի գործընթացը, որը սկզբում ընթանում էր ըստ ծրագրի, ընդհատվել է վերջին րոպեներին՝ կապի կորուստով։ Տոկիոյի ispace ընկերությունը պաշտոնապես հայտարարել է առաքելության ձախողման մասին։

«Resilience» տիեզերանավը իր հետ տարել էր շարժական հետազոտական սարք՝ բահով, Լուսնի հողից նմուշներ վերցնելու համար, ինչպես նաև շվեդ արվեստագետի պատրաստած խաղալիք չափսի կարմիր տնակ՝ Լուսնի մակերեսին տեղադրելու նպատակով։ Սակայն նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ բարձրությունը չափող լազերային համակարգը չի գործել ըստ սպասելիքի, ինչի հետևանքով սարքը չափազանց արագ է իջել և ենթադրաբար կոշտ վայրէջք կատարել։

Սա ispace-ի երկրորդ անհաջող փորձն է Լուսնի վրա վայրէջք կատարել։ Առաջին առաքելությունն ավարտվել էր վթարով 2023 թ., ինչից հետո երկրորդ տիեզերագնացը ստացել էր «Resilience» (Դիմացկունություն) անվանումը՝ որպես շարունակականության խորհրդանիշ։

Նշենք, որ ՆԱՍԱ-ն նախատեսում է 2026թ. ուղարկել չորս տիեզերագնաց Լուսնի շուրջ, իսկ հետագայում՝ նոր վայրէջք մարդկային անձնակազմով՝ SpaceX-ի Starship-ի օգնությամբ։ Չինաստանը նույնպես ծրագրում է տիեզերագնաց ուղարկել Լուսին մինչև 2030 թվականը։