Տեխնէ

Kia-ի նախկին աշխատակիցները մեղադրվում են մեքենայի շարժիչներ գողանալու մեջ

Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի ոստիկանությունը հետաքննում է Kia India-ի նախկին երկու աշխատակցի կողմից ընկերության գործարանից 1008 մեքենայի շարժիչ գողանալու դեպքը։ Գողացված շարժիչների ընդհանուր արժեքը կազմում է մոտ $2.3 միլիոն. հայտնում է Reuters-ը։

Ըստ քննիչների՝ կասկածյալները շարժիչները կեղծ փաստաթղթերով դուրս են բերել գործարանից՝ համագործակցելով առնվազն չորս այլ անձի, այդ թվում՝ մետաղի ջարդոնի 2 վաճառողի և բեռնատարների վարորդների հետ։ Գողացված շարժիչները վաճառվել են նաև մայրաքաղաք Նյու Դելիում։

Kia India-ն խախտումները հայտնաբերել է ներքին ստուգման արդյունքում և դիմել է ոստիկանություն։ Ընկերությունը հայտնում է, որ խստացնում է վերահսկողության մեխանիզմները՝ նման դեպքերը կանխելու համար։