Ամերիկացի տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է XChat նոր մեսենջերի ստեղծման մասին:
Մեսենջերը կունենա գաղտնագրման, ինքնաոչնչացվող հաղորդագրություններ և ցանկացած տեսակի ֆայլ ուղարկելու հնարավորություն, հնարավոր կլինի նաև կատարել աուդիո և տեսազանգեր:
Այլ մանրամասներ նախագծից չեն հաղորդվում։ Փորձագետները նշում են, որ այն, ըստ հայտարարության, նման կլինի Telegram-ին և կդառնա նրա մրցակիցը։