Տեխնէ

Tesla-ի վաճառքները Եվրոպայում կտրուկ նվազել են

Մինչ էլեկտրական մեքենաների վաճառքն ընդհանուր առմամբ աճում է Եվրամիության 27 երկրներում, ամերիկյան Tesla ընկերության վաճառքի մասնաբաժինը կտրուկ նվազել է։ Դա կապված է ընկերության հիմնադիր Իլոն Մասկի քաղաքական գործունեության և Tesla-ի մոդելային շարքի հնացման հետ։

Եվրոպական ավտոմոբիլային արտադրողների ասոցիացիայի (ACEA) տվյալներով՝ ապրիլ ամսին Tesla-ն Եվրոպայում վաճառել է ընդամենը 5475 մեքենա, ինչը 52.6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

2025-ի առաջին չորս ամսվա ընթացքում Tesla-ի վաճառքները նվազել են 46.1%-ով՝ հասնելով 41․677 մեքենայի։

Էլեկտրամեքենաների վաճառքի երբեմնի առաջատար Tesla-ն ապրիլին զիջել է առնվազն 10 մրցակցի, այդ թվում՝ Volkswagen-ին, BMW-ին, Renault-ին և չինական BYD ընկերությանը։