Չինական տեխնոլոգիական հսկա Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրեց իր առաջին էլեկտրամոբիլը՝ Xiaomi YU7 քրոսովերը, նշանավորելով ընկերության 15-ամյակը։ Նորույթը ներկայացվել է CarNewsChina-ի միջոցով։
Ներկայացնում ենք նոր էլեկտրական քրոսովերի հատկանիշները.
Չափսեր
- Երկարություն՝ 4999 մմ
- Լայնություն՝ 1996 մմ
- Բարձրություն՝ 1608 մմ
- Անիվների բազա՝ 3000 մմ
Տարբերակներ և հզորություն
- Xiaomi YU7-ը հասանելի է երեք տարբերակով՝
- Հետին քարշակով տարբերակ
- Հզորություն՝ 319 ձիաուժ
- Մոմենտ՝ 528 նմ
- 0-100 կմ/ժ՝ 5.88 վայրկյան
Pro տարբերակ (լիաքարշ)
Երկու էլեկտրաշարժիչ
- Հզորություն՝ 496 ձիաուժ
- Մոմենտ՝ 690 նմ
- 0-100 կմ/ժ՝ 4.27 վայրկյան
Max տարբերակ (առավելագույն)
- Հզորություն՝ 690 ձիաուժ
- Մոմենտ՝ 866 նմ
- Արագացում՝ 3.23 վայրկյան 0-100 կմ/ժ
Բոլոր տարբերակներն աշխատում են 800 վոլտանոց պլատֆորմի վրա, օգտագործելով սիլիցիումի կարբիդով V6s Plus էլեկտրաշարժիչներ։ Մեկ լիցքավորումը հնարավոր է ընդամենը 15 րոպեում՝ 620 կմ անցնելու տարբերակով։
Մեքենայի պարամետրեր
- Քաշ՝ 2140–2460 կգ
- Անվային բազա՝ 19 և 20 տարբերակներով
- Բեռնախցիկի տարողություն՝ 508 լիտր
Ինտերիեր
- Ներսում օգտագործվել է բարձրորակ Nappa կաշի
- Լայն էկրան՝ ամբողջ առջևի վահանակի լայնքով
- Կենտրոնական մեծ թաչսքրին
- Առաջին շարքի նստատեղեր՝ ջեռուցում, օդափոխում, մերսում
Մոդելի առաջին հանրային դեբյուտը նախատեսված է եղել Շանհայի ավտոսրահում, սակայն հետաձգվել էր փորձնական ինքնավար համակարգի հետ կապված միջադեպի պատճառով: Ընկերությունը ներքին հետաքննություն է անցկացրել և վերանայել անվտանգության արձանագրությունները, որից հետո պրեմիերան տեղափոխվել է 2025 թվականի հուլիս։ Հաղորդվում է, որ մեքենայի գինը կհայտարարվի պրեմիերայի ժամանակ։