Տեխնէ

Microsoft-ն արգելում է «Պաղեստին» բառի օգտագործումը

Տեխնոլոգիական հսկա Microsoft-ը ներքին դժգոհությունների և ակտիվիստների ճնշման ֆոնին սկսել է արգելափակել այն ներքին էլեկտրոնային նամակները, որոնք պարունակում են «Պաղեստին», «Գազա» կամ «ցեղասպանություն» բառերը։ Այս մասին հայտնել է No Azure for Apartheid շարժումը, որը միավորում է ընկերության՝ Պաղեստինի աջակից աշխատակիցներին։

Ըստ խմբի՝ Microsoft-ի Exchange սերվերներում գործարկվել է ավտոմատացված ֆիլտր, որը առանց ծանուցման արգելափակում է նման բովանդակությամբ նամակների առաքումը։ Ֆիլտրը հայտնաբերվել է այս շաբաթ՝ Microsoft-ի Build ծրագրավորողների ամենամյա համաժողովից հետո, որը պարբերաբար ընդհատվել է ակտիվիստների բողոքներով։

Գազայում շարունակվող հարձակումների ֆոնին Microsoft-ի ներսում աճում է դժգոհությունը՝ կապված Իսրայելի պաշտպանության նախարարության և կառավարության հետ ընկերության համագործակցության հետ։ Աշխատակիցները բողոքում են, որ ընկերությունը տրամադրում է ամպային ծառայություններ և արհեստական բանականության (AI) ենթակառուցվածքներ, որոնք, ըստ մեղադրանքների, կիրառվում են ռազմական գործողություններում։

No Azure for Apartheid շարժման հաղորդմամբ՝ «Israel» կամ «P4lestine» ձևակերպումները չեն արգելափակվի։ 

Microsoft-ը դեռևս չի արձագանքել։