Google-ը իր Meet տեսազանգերի ծառայության մեջ ներդրել է խոսքի համաժամանակյա թարգմանություն։ Գործառույթն աշխատում է Gemini նեյրոցանցի հիման վրա։
Gemini-ի հիման վրա ֆունկցիան ներկայացրել են Google I/O համաժողովում։ Ամերիկյան ընկերությունը պնդում է, որ արհեստական բանականության կողմից գեներացված թարգմանությունը կպահպանի օգտատիրոջ ձայնը, տոնայնությունը և արտահայտությունը:
Գործառույթը հասանելի է բետա տարբերակում Google AI Pro-ի և AI Ultra-ի բաժանորդների համար: Google-ի ցուցադրական տեսանյութում բնիկ անգլերեն խոսողը Google Meet-ում շփվում է գործընկերոջ հետ, ով խոսում է իսպաներեն: Երբ զրուցակիցները ներառում են Gemini-ի թարգմանությունը, ծառայությունը սկսում է կրկնօրինակել իրենց ասածները:
Այս պահին Meet-ն աջակցում է միայն անգլերեն և իսպաներեն թարգմանություններին: Առաջիկա շաբաթների ընթացքում Google-ը խոստանում է ավելացնել իտալերեն, գերմաներեն և պորտուգալերեն լեզուների աջակցություն: