Տեխնէ

Չինաստանը փորձարկում է 100 դրոն արձակող ԱԹՍ

Չինաստանը մտադիր է հունիսի վերջին փորձարկել 7000 կմ հեռահարությամբ Jiu Tian անօդաչու թռչող սարքը, որն ունակ է մինչև 100 փոքր անօդաչու թռչող սարք արձակել․ հաղորդում է ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությունը։

ԱԹՍ -երի առաջին փորձարկումից հետո կանցկացվեն ևս մի քանի փորձարկումներ, նախքան դրանք կհանձնվեն բանակին:

Jiu Tian-ն առաջին անգամ ներկայացվել է Չժուհայի չինական ավիաշոուում՝ անցյալ տարվա նոյեմբերին:

Դրոնը կարող է կրել մինչև 6 տոննա զինամթերք և փոքր անօդաչու թռչող սարքեր։ Թռիչքի առավելագույն քաշը 16 տոննա է, թևերի բացվածքը՝ 25 մետր։ Այն ունակ է թռչել ավելի բարձր, քան աշխարհում գոյություն ունեցող միջին հեռահարության ՀՕՊ համակարգերը: Դրոնի ֆյուզելյաժի երկու կողմերից էլ հնարավոր է նետել մինչև 100 միավոր արգելակող զինամթերք կամ փոքր անօդաչու թռչող սարքեր, ներառյալ՝ կամիկաձե-դրոններ, ինչն ընդլայնում է դրանց գործողության շառավիղը։

Անօդաչու թռչող սարքը կարող է կատարել հետախուզական, դիտարկման և տվյալների հավաքագրման, ռադիոէլեկտրոնային պայքարի առաջադրանքներ: Այն կարող է օգտագործվել նաև տարբեր նպատակների համար՝ փոխադրում ավելացված բարդության և անվտանգության պայմաններում, հասարակական կարգի և սահմանների պաշտպանություն, ծովային պարեկություն, արտակարգ իրավիճակներում մասնակցություն, բնական ռեսուրսների պաշտպանություն և այլ ոլորտներում: