Տեխնէ

Չինաստանը տիեզերք է ուղարկում AI արբանյակներ

Չինաստանը տիեզերք է արձակել արհեստական բանականությամբ 2800 արբանյակից առաջին 12-ը. հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Long March 2D հրթիռն արձակվել է Ցզյուցյուանի տիեզերակայանից։ Չինաստանի օդատիեզերական կորպորացիայի տվյալներով՝ բոլոր արբանյակները հաջողությամբ դուրս են բերվել Երկրի ուղեծիր։

Նախատեսվում է ստեղծել տիեզերական մալուխային համակարգ, որը կապահովի իրական ժամանակում տվյալների մշակում ուղեծրում՝ բարձրացնելով արբանյակային տվյալների մշակման արդյունավետությունը և նպաստելով արհեստական բանականության կիրառմանը տիեզերքում։

Վերջնական փուլում այս համակարգը կունենա մինչև 1000 պետաֆլոփս (PFlops) ընդհանուր հաշվարկային հզորություն։ Առաջին արձակված արբանյակները ներկայումս ապահովում են 5 PFlops հզորություն և 30 տերաբայթ ծավալով տվյալների պահեստավորում։ Դրանք հագեցած են արհեստական բանականությամբ աշխատող համակարգչային հանգույցներով և միջարբանյակային կապի միջոցներով։

Zhejiang Lab գիտահետազոտական լաբորատորիան նպատակ ունի տարեվերջին ուղեծրում տեղակայել ավելի քան 50 հաշվարկային արբանյակ։