Տեխնէ

Նոր iPhone-ների գները կլինեն ավելի բարձր

Apple-ը պլանավորում է բարձրացնել այս աշնանը թողարկվելիք iPhone-ի նոր շարքի գները․ հաղորդում է The Wall Street Journal-ը։

Ինչպես նշում են թերթի աղբյուրները, ընկերությունը գնի բարձրացումը կբացատրի սարքերի նոր հնարավորություններով և դիզայնի փոփոխություններով։ Աղբյուրների խոսքով՝ Apple-ը կփորձի խուսափել այնպիսի իրավիճակից, երբ գների բարձրացումը կդիտարկվի որպես Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետևանք, որտեղ հավաքվում է iPhone-ների մեծ մասը։