Տեխնէ

Nissan-ը կկրճատի ավելի քան 10 հազար աշխատատեղ

Ճապոնիայի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ավտոարդյունաբերական հսկաներից Nissan Motor ընկերությունը նախատեսում է ամբողջ աշխարհում կրճատել ավելի քան 10․000 աշխատատեղ։ Այս քայլով ընկերության ընդհանուր կրճատումների թիվը, ներառյալ՝ նախկինում հայտարարվածները, կհասնի մոտ 20․000-ի՝ կազմելով աշխատակազմի շուրջ 15%-ը։

Անցյալ ամիս ընկերությունը նախազգուշացրել էր, որ սպասում է ռեկորդային վնաս՝ 700-ից մինչև 750 միլիարդ իեն (4,74-5 միլիարդ դոլար)։ Այս վնասները պայմանավորված են արժեզրկմամբ։