«АвтоВАЗ»-ը Մոսկվայում «ЭлектроТранс - 2025» ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է Lada-e Aura էլեկտրական ավտոմեքենան։ Ընկերությունը հաղորդել է, որ դա դեռ ցուցադրական օրինակ է:
Նոր էլեկտրական մեքենայի տեխնիկական բնութագրերը ներառում են. թափքի երկարությունը՝ 4690 մմ, լայնությունը՝ 1764 մմ, բարձրությունը՝ 1496 մմ:
Lada-e Aura-ն հագեցած է 163 ձիաուժ հզորությամբ սինքրոն էլեկտրաշարժիչով: Ընդ որում, էլեկտրամոբիլի պտտող մոմենտի առավելագույն հզորությունը հասնում է 240 Նմ-ի:
Ավտոմեքենան ունի բազային հագեցվածություն՝ «Յանդեքսի» օնլայն ծառայություններով և նավիգացիայով մուլտիմեդիա համակարգ, հնչյունային համակարգ՝ 8 բարձրախոսներով, LED լուսարձակներ՝ մոտակա և հեռավոր լույսերով, առջևի և կողային անվտանգության բարձիկներ, կուրսային կայունության և կույր կետերի մոնիտորինգի համակարգ։