Տեխնէ

DeepSeek-ը առանց համաձայնության կորեացիաների տվյալներ է փոխանցել

Հարավային Կորեայի տվյալների պաշտպանության մարմինը հայտարարել է, որ չինական DeepSeek-ն առանց թույլտվության օգտատերերի տեղեկություններ և հարցումներ է փոխանցել Beijing Volcano Engine Technology Co. Ltd.-ին:

Արդեն փետրվարին Հարավային Կորեայի տվյալների պաշտպանության գործակալությունը կասեցրել է երկրում DeepSeek հավելվածի նոր ներբեռնումները։

Գործակալությունը նաև հայտնել է, որ DeepSeek-ն օգտատերերի կողմից արհեստական բանականության հարցումներում մուտքագրված բովանդակությունը, սարքի, ցանցի և հավելվածի մասին տեղեկությունների հետ միասին, փոխանցել է Beijing Volcano Engine Technology Co. Ltd.-ին:

DeepSeek-ը գործակալությանը հայտնել է, որ տեղեկություններ փոխանցելու որոշումը կայացվել է օգտատերերի փորձը բարելավելու նպատակով, և որ 2025 թվականի ապրիլի 10-ից արգելափակել է արհեստական բանականության հարցումների բովանդակության փոխանցումը: