Տեխնէ

Անիվներով մոնիտոր LG-ից (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է անիվներով մոնիտոր։ Ինչպես հաղորդում է Digital Trends պարբերականը, նորույթը ստացել է Smart Monitor Swing անվանումը։ Սա յուրահատուկ շարժական դիսփլեյ է, որն համատեղում է 31,5 դյույմանոց IPS սենսորային էկրանը՝ 4K UHD լուծումներով, և ներառված անիվներով հենակ-պլատֆորմը։

Ընկերությունում նշել են, որ այս դիզայնի շնորհիվ մոնիտորը հնարավոր է հեշտությամբ տեղափոխել սենյակի տարածքով։ 

Մոնիտորը աշխատում է webOS օպերացիոն համակարգով, ինչը թույլ է տալիս այն օգտագործել նաև առանց համակարգչի կամ այլ արտաքին սարքերի։ Սարքը կարող է գործել որպես հեռուստացույց՝ ֆլեշ կրիչ միացնելով կամ բովանդակությունը փոխանցելով անլար եղանակով։ Սակայն այն չունի ներկառուցված մարտկոց, ուստի մշտապես պետք է միացված լինի հոսանքին։

Սարքի արժեքը մոտավորապես 740 ԱՄՆ դոլար է։ Ներկայումս ընկերությունը չի հաստատել՝ արդյոք մոնիտորը հասանելի կլինի համաշխարհային շուկայում, սակայն հաղորդվում է, որ Smart Monitor Swing-ը վաճառքի կհանվի Հարավային Կորեայում՝ սկսած ապրիլի 24-ից, LG-ի պաշտոնական առցանց խանութի միջոցով։