Տեխնէ

Չինական մագնիսներն՝ ընդդեմ Tesla ռոբոտների

Tesla-ի տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ մարդանման Optimus ռոբոտների արտադրությունը խափանվել է՝ Չինաստանի կողմից հազվագյուտ մագնիսների արտահանման սահմանափակումների պատճառով. գրում է Reuters-ը։

Չինաստանը ցանկանում է վստահ լինել, որ այդ մագնիսները ռազմական նպատակներով չեն օգտագործվում։ Մասկը հավելել է, որ ռոբոտները զենք չեն, և մագնիսները պարզապես օգտագործվում են մարդանման ռոբոտների մեջ։

Մասկը նաև ասել է, որ Tesla-ն այժմ համագործակցում է Չինաստանի կառավարության հետ՝ արտահանման արտոնագիր ստանալու համար։

Նշենք, որ այս ամիս Չինաստանը սահմանափակումներ է մտցրել հազվագյուտ մետաղների արտահանման վրա՝ ի պատասխան ԱՄՆ մաքսային տուրքերին։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն հանքային հումքին, այլև պատրաստի մագնիսներին ու այլ ապրանքներին, որոնք դժվար է փոխարինել։ Այսուհետ արտահանողները պետք է արտահանման արտոնագիր ստանան Չինաստանի առևտրի նախարարությունից, ինչը երկարատև և ոչ այնքան թափանցիկ գործընթաց է, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։