Տեխնէ

Meta-ի վերահսկիչ խորհուրդը քննադատում է

Meta Platforms-ի վերահսկիչ խորհուրդը խիստ քննադատել է Facebook-ի և Instagram-ի սեփականատիրոջը՝ քաղաքականության վերանայման համար։ Հիշեցնենք՝ վերանայման արդյունքում չեղարկվել էր փաստերի ստուգման ծրագիրը, և մեղմացվել էին վիճահարույց թեմաների, ինչպիսիք են՝ ներգաղթը և գենդերային ինքնությունը, քննարկումների սահմանափակումները:

Խորհուրդը, որը գործում է անկախ, սակայն ֆինանսավորվում է Meta-ի կողմից, հորդորել է աշխարհի խոշորագույն սոցիալական մեդիա ընկերությանը՝ գնահատել փոփոխությունների «հնարավոր բացասական հետևանքները»։

Խորհուրդը մտահոգություն է հայտնել, որ Meta-ն փոփոխություններն անում է «շտապողականությամբ՝ շեղվելով սովորական ընթացակարգերից, առանց որևէ հանրային տեղեկատվության, թե արդյոք ընկերությունն իրականացրել է մարդու իրավունքների պատշաճ խնամքի գնահատում»:

Այս հայտարարությունից հետո չի բացառվում՝ խորհուրդը բախումներ ունենա Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ։