Mercedes-ը հայտարարել է շքեղ լիմուզինների «նոր դարաշրջանի» մասին՝ Շանհայի ավտոսրահում ներկայացնելով իր նոր Vision V էլեկտրական միկրոավտոբուսի կոնցեպտը։
Vision V-ն գերմանական բրենդի կողմից ներկայացվել է որպես VIP ճամփորդության նոր չափանիշ։ Այս շքեղ միկրոավտոբուսը հագեցած է այնպիսի տեխնոլոգիաներով և հարմարություններով, որոնց մեծ մասը շքեղ առանձնատներում է հանդիոպում։
Սովորական ետևի նստատեղերի փոխարեն տեղադրվել են ընդամենը երկու առաջին դասի ինքնաթիռի ոճով աթոռներ՝ գլանաձև բարձերով և անկողնային դիրքի հասնող թեքությամբ, առավելագույն պառկած դիրք ընդունելու համար։
Հարմարավետ սրահը վարորդից բաժանված է հսկայական 65 դյույմանոց հեռուստացույցով, որը կարող է իջնել հատակի մեջ՝ ծառայելով որպես կինոդիտման էկրան կամ պատ, որն առանձնացնում է ուղևորին վարորդից։
Մեքենան ունի նաև 42 բարձրախոսից բաղկացած ձայնային համակարգ, 7 պրոյեկտոր՝ մթնոլորտի տարբեր ռեժիմների համար, և ետևի պատուհաններ, որոնք կարելի է մի կոճակով դարձնել անթափանց։
Բացի այդ, առկա է կարաոկե ռեժիմ, որտեղ երգի բառերը ցուցադրվում են հսկայական էկրանին՝ ավտոմեքենայում տեղադրված ամենամեծ հեռուստացույցի վրա։
Vision V-ի արտադրությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Այն կմրցակցի այնպիսի բարձրակարգ միկրոավտոբուսների հետ, ինչպիսիք են Lexus LM-ը և Volvo EM90-ը։