ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանում պահանջել է պարտավորեցնել Google կորպորացիային՝ վաճառել իրեն պատկանող Chrome վեբ բրաուզերը․ գրում է Wall Street Journal-ը։
Բացի բրաուզերի վաճառքից, նախարարությունը Google-ից պահանջում է խզել համաձայնագրերը, որոնց համաձայն ընկերության որոնողական համակարգը սմարթֆոնների և այլ գաջեթների լռելյայն որոնման համակարգ է և մրցակիցներին տվյալների հասանելիություն է տրամադրում:
Google-ի իրավաբան Ջոն Շմիդթլեյնը այդ միջոցներն անվանել Է կորպորացիայի «մրցակիցների ցանկությունների ցուցակ»: Նրա խոսքով՝ արդարադատության նախարարության պահանջների բավարարումը կվնասի նորարարություններին և սպառողներին։ Մինչ այդ դատարանը պարզել էր, որ 2021 թվականին Google-ը 26,3 մլրդ դոլար է վճարել Apple-ին և Samsung-ին՝ այդ արտադրողների վեբ բրաուզերներում և սմարթֆոնների գլխավոր էկրաններին իրենց որոնողական համակարգը նախապես տեղադրելու մասին համաձայնագրերի շրջանակներում:
Շմիդթլեյնը նշել է, որ ընկերությունը պատրաստ է «թուլացնել» իր համաձայնագրերը Apple-ի և Samsung-ի հետ, որպեսզի մրցակից որոնման համակարգերը կարողանան ավելի լավ պայմաններով ներդրվեն բջջային սարքերում: Այնուամենայնիվ, նա հիշեցրել է, որ Google-ը բախվում է արհեստական ինտելեկտի ընկերությունների աճող մրցակցության հետ, ինչպիսին OpenAI-ն է, և դատարանին խնդրել է հաշվի առնել դա: