Տեխնէ

Մագնիսական փոթորիկի հզորությունը հասել է G4 մակարդակի

Երկրի վրա մագնիսական փոթորիկի մակարդակը հասել է հզորության նախավերջին մակարդակին. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները։

Ընդհանուր առմամբ, մագնիսական փոթորիկների հզորության հինգ աստիճան կա: Դրանք տատանվում են G1-ից G5: Վերջինս բնութագրվում է «ծայրահեղ ուժեղ» արտահայտությամբ։ Այժմ փոթորիկը հասել է արդեն չորրորդ մակարդակին՝ «շատ ուժեղ»։ 

Երևույթը կարող է ազդել ոչ միայն կլիմայական փոփոխություններին ենթակա մարդկանց վիճակի, այլև տեխնիկայի վրա։ Սա կարող է հանգեցնել ռադիոկապի զգալի խախտումների ու արբանյակային և ռադիոհաճախականությունների նավիգացիայի մի քանի ժամվա խափանումների: 

Աստղագետները փոթորկի սկիզբն արձանագրել են ապրիլի 16-ի առավոտյան, այն ժամանակ դրա հզորությունը գնահատել են G2.3 մակարդակում: «Կանաչ» մակարդակին գեոմագնիսական իրադրությունը կվերադառնա միայն ապրիլի 17-ի երեկոյան։