Reuters-ի փոխանցմամբ՝ չինական ապրանքների մաքսատուրքերի աճի պատճառով Tesla-ն ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանից ամերիկյան շուկա իր Cybercab և Semi էլեկտրական բեռնատարների համար նախատեսված բաղադրիչների առաքումը։
Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը հասել են 145%-ի, ինչը Tesla-ին ստիպել է վերանայել իր պլանները, քանի որ ընկերությունն այլևս չի կարող կլանել այդ լրացուցիչ ծախսերը։
Սա կարող է խաթարել ընկերության պլանները՝ 2026թ․ սկսել Cybercab և Semi մոդելների զանգվածային արտադրություն ԱՄՆ, համապատասխանաբար, Տեխաս և Նևադա նահանգներում։
Cybercab-ը նախատեսվում է օգտագործել որպես ռոբոտաքսի՝ առանց ղեկի և ոտնակների. երկդռնանի մոդելի արտադրությունը կսկսվի 2026 թվականին ու կվաճառվի $30․000-ի սահմաններում։ Semi բեռնատարների արտադրության ծավալներն էլ նախատեսվում է մեծացնել՝ պատվերներ կատարելու համար։