Reuters-ի հաղորդմամբ՝ Tesla ընկերության՝ Չինաստանից Cybercab և Semi էլեկտրական բեռնատարների բաղադրիչներ ներմուծելու ծրագրերը դադարեցվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմի շրջանակում զգալիորեն բարձրացրել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։

Այս որոշումը կարող է խոչընդոտել Tesla-ի՝ երկար սպասված մոդելների զանգվածային արտադրության մեկնարկը։ Ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասքը դրանք ներդրողներին ներկայացրել էր որպես ամերիկյան ավտոարդյունաբերողի աճի խթանման կարևոր նորամուծություններ։
Աղբյուրների համաձայն՝ երբ Թրամփը սահմանեց 34% մաքսատուրք Չինաստանից ներմուծվող ապրանքների համար, Tesla-ն պատրաստ էր կրել այդ լրացուցիչ ծախսերը։ Սակայն երբ մաքսատուրքերը բարձրացան այդ շեմից բարձր, ընկերությունը այլևս չկարողացավ պահպանել ներմուծման ծրագրերը։ Մասնավորապես՝ ապրիլի 9-ին մաքսատուրքը բարձրացվել է մինչև 84%, իսկ հետագայում՝ մինչև 125%, ինչի հետևանքով Չինաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների համար ընդհանուր մաքսատուրքը հասել է 145 տոկոսի։
Ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասքը դրանք ներդրողներին ներկայացրել էր որպես ամերիկյան ավտոարդյունաբերողի աճի խթանման կարևոր նորամուծություններ։