Տեխնէ

Skype-ի վճարովի օգտատերերին հրաժարվել են վերադարձնել գումարը

Microsoft-ը հրաժարվել է Skype-ի օգտատերերին գումար վերադարձնել. հայտնում է The Washington Post-ը (WP)։

Microsoft-ի մեսենջերն ու տեսակապի ծառայությունը վճարովի գործառույթ ունեին, որը թույլ էր տալիս զանգեր կատարել օգտատերերի համարներին: WP-ի լրագրողները նշել են, որ Skype-ի հաճախորդները տարիներ շարունակ օգտվել են դրանից՝ մատչելի միջազգային զանգեր կատարելու համար: Այնուամենայնիվ, Microsoft-ը ոչ միայն փակեց գործառույթը, այլև հրաժարվեց դրական մնացորդ ունեցող օգտվողների գումարը վերադարձնել:

Շատերը հիասթափություն և անվստահություն են հայտնում Microsoft-ի որոշման կապակցությամբ՝ դա համարելով հաճախորդների հավատարմության անտեսում և փողին տիրանալու փորձ: Ոմանք առաջարկում են դիմել դատարան, օրինակ, կոլեկտիվ հայցով։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Skype ծառայությունը կդադարեցնի աշխատանքը, դրա գործառույթները հասանելի կլինեն Teams մեսենջերում: Թերթի հեղինակները նկատել են, որ Microsoft-ում չեն բացատրել, թե ինչ պետք է անեն Skype-ի վճարովի օգտատերերը, և ինչպես վերադարձնել նրանց գումարը։