Տեխնէ

Tesla-ի էլեկտրամոբիլներում մարդու ներկայությունն այլևս պետք չէ

Tesla ընկերությունը Տեխասի իր գործարանում գործարկել է ամբողջական ինքնակառավարվող Full Self-Driving (FSD) համակարգը. հայտնում է Tesla AI-ի X-ի պաշտոնական էջը:

Ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում էլեկտրական մեքենաներն ինքնուրույն ուղևորվում են ավտոկայանատեղի։ Tesla-ում նշել են, որ մեքենաները կառավարում է FSD Unsupervised-ը՝ ավտոպիլոտի ամենաառաջադեմ տարբերակը, որի աշխատանքի համար պարտադիր չէ մարդու ներկայությունը ղեկին։

Ապագայում նման համակարգը կկառավարի Իլոն Մասկի ընկերության անվարորդ տաքսիները և այլ ավտոմեքենաներ: Tesla-ում ընդգծել են, որ մեքենաների ավտոպիլոտը վերապատրաստվում է արհեստական բանականության (AI) և AI4 տեսախցիկների նոր հավաքածուի հիման վրա: Նշվում է, որ ավտոմեքենաները դուրս են գալիս հոսքագծից և հաղթահարում մոտ 2,5 կիլոմետր, որպեսզի հայտնվեն գործարանային կայանատեղիում: