Տեխնէ

Apple-ը կորցրել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

Apple ընկերությունը կորցրել է բաժնետոմսերի արժեքի 23%-ը՝ զիջելով Microsoft ընկերությանը: CNBC-ն հայտնում է, որ Apple-ի բաժնետոմսերի անկումը հանգեցրել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակի կորստին: Ընկերությունն առաջին տեղը զիջել է Microsoft-ին, որի շուկայական կապիտալիզացիան սակարկությունների փակման պահին կազմել է 2,64 տրլն դոլար, այն դեպքում, երբ Apple-ի կապիտալիզացիան կանգ է առել 2,59 տրլն դոլարի վրա:

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, երկու ընկերությունների կապիտալիզացիան գերազանցել է 3 տրիլիոն դոլարը: Չինաստանի հետ սերտ առևտրային կապեր ունեցող Apple-ը ԱՄՆ սակագնային քաղաքականությունից ավելի շատ է տուժում, քան ամերիկյան մյուս ընկերությունները: 

Yahoo Finance-ի տեղեկատվության համաձայն՝ Nasdaq բորսայում սակարկությունների փակման պահին Apple-ի բաժնետոմսերի գինը մեկ բաժնետոմսի դիմաց կազմել է 172,42 դոլար, ինչը 4,98%–ով ցածր է նախորդ նստաշրջանի համեմատ: Նոր սակագները հայտարարվել են ապրիլի 2-ին և ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատական սակագները կսկսեն գործել ապրիլի 9-ից: