Ճապոնական տիեզերական գործակալության ինստիտուտը մշակում է հայեցակարգ, որը կարող է գործակալությանը թույլ տալ փոքր մարսագնացներ ուղարկել Մարսի մակերես. հայտնում է SpaceNews պարբերականը։
JAXA տիեզերական գործակալության տիեզերական գիտությունների ինստիտուտի (ISAS) նոր գործադիր տնօրեն Մասակի Ֆուջիմոտոն դիտարկում է Մարսի վրա տիեզերանավերի վայրէջք կատարելու համար փչովի դանդաղեցնող համակարգերի օգտագործման տարբերակը։
ISAS-ը նախատեսում է պաշտպանիչ օդային թաղանթները օգտագործել 100-200 կգ կշռող մարսագնացներին մակերես հասցնելու համար: