Տեխնէ

Մաքսատուրքերի կիրառմանն ընդառաջ ԱՄՆ-ում էապես աճել է մեքենաների վաճառքը

ԱՄՆ-ում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի շատ պիկապ բեռնատարներ և սպորտային մեքենաներ են վաճառվել։ Սա նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավտոմեքենաների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի կիրառումից առաջ, քանի որ նոր քաղաքականությունը կարող է էապես բարձրացնել սակագները. հայտնում է Reuters-ը։

Ցուցակը գլխավորել է General Motors-ը. վաճառքն աճել է 17%-ով։  Միևնույն ժամանակ, Wards Intelligence-ի տվյալներով, առաջին եռամսյակում էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 19.2%-ով, թեև Tesla-ն ակնկալվում է, որ ընդհակառակը, կհայտարարի նվազման մասին՝ իր հնացող մոդելների նկատմամբ պահանջարկի թուլացման և գործադիր տնօրեն Իլոն Մասկի քաղաքականության դեմ աճող դժգոհության ֆոնին:

Մաքսատուրքերը կարող են նաև նվազեցնել շուկայում ավելի ցածր գնով ներմուծվող մեքենաների թիվը, ինչպիսին է Ford-ի կոմպակտ Maverick պիկապը։