Տեխնէ

IOS-ում 8 նոր էմոջի է հայտնվել

Apple-ը թողարկել է iOS 18.4 թարմացումը, որում հայտնվել է հոգնած դեմքով և աչքերի տակ պարկերով էմոջի: Մնացած փոփոխությունները կապված են Apple Intelligence-ի (AI) հետ․ հայտնում է The Verge-ը:

IOS 18.4-ի թողարկման հետ մեկտեղ օգտատերերի մոտ հայտնվել է ութ նոր էմոջի՝ աչքերի տակ պարկերով դեմք (face with bags under eyes), մատնահետք (fingerprint), առանց տերևների ծառ (leafless tree), արմատապտուղ (root vegetable), տավիղ (harp), բահ (shovel), ներկաբիծ (splatter) և Լա Մանշում գտնվող Սարկ կղզու դրոշը: 

Apple-ն ավելացրել է նաև առաջնահերթ ծանուցումների գործառույթը: Հաղորդագրությունները, որոնք AI-ն կսահմանի որպես կարևոր և անհապաղ ուշադրություն պահանջող, կցուցադրվեն հիմնական էկրանի ծանուցումների ցուցակի վերևում: AI -ն սկսել է աշխատել մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, բրազիլական պորտուգալերեն, իսպաներեն, ճապոներեն, կորեերեն, պարզեցված չինարեն, ինչպես նաև տեղայնացված անգլերեն (Սինգապուրի և Հնդկաստանի համար): Apple-ի AI-ն ռուսերեն չի աշխատում։