Տեխնէ

SpaceX-ի տիեզերանավն առաջին ուղեծրային թռիչքն է սկսել Երկրի բևեռների վրայով

Crew Dragon տիեզերանավը մեկնարկել է առաջին մարդատար ուղեծրային թռիչքը Երկրի Հյուսիսային և Հարավային բևեռների վրայով. այս մասին SpaceX ընկերությունը հայտնել է X սոցիալական ցանցում։

Crew Dragon-ը գործարկվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից: Առաքելությունը կտևի մի քանի օր, թռիչքը տեղի կունենա մոտ 440 կմ բարձրության վրա։