Ամերիկյան Apple ընկերությունը ապրիլին կթարմացնի 2020 թվականին թողարկված AirPods Max ականջակալները․ հայտնում է ընկերության կայքը։
AirPods Max ականջակալները կստանան անկորուստ աուդիո (Lossless audio) աջակցություն և գերցածր ուշացումով աուդիո-փոխանցման նոր ռեժիմ։ Ընկերությունում նշել են, որ այս նոր գործառույթը կապահովվի ականջակալների՝ լարով ձայնի աղբյուրին միացման շնորհիվ։
Max-ը Apple-ի միակ ականջակալն է, որն աջակցում է աուդիո-փոխանցմանը ինչպես անլար, այնպես էլ մալուխի միջոցով։ Ըստ երևույթին, նոր գործառույթները կհայտնվեն AirPods Max-ի USB-C-ով թարմացման մեջ, որը նախատեսվում է թողարկել 2024թ․ աշնանը։
Max-ը ամերիկյան բրենդի ամենաթանկ ականջակալներն են՝ ԱՄՆ-ում դրանց արժեքը կազմում է 549 դոլար։