Տեխնէ

Google-ը ներկայացրել է AI-ի օգտակարությունը առողջապահության ոլորտում

Google-ը ներկայացրել է, թե ինչպես արհեստական բանականությունը (AI) կարող է օգտակար լինել առողջապահության ոլորտում։ Ընկերության բլոգում նշվում է, որ AI-ն նույնիսկ կարող է շտապօգնություն կանչել։

Մասնավորապես, Google-ի ինժեներները առանձնացրել են խելացի որոնման գործառույթը, որը կարող է ախտանիշների հիման վրա ճշգրիտ որոշել հիվանդությունը։ Ընկերությունում նշում են, որ որոնման արդյունքները ներառում են տեղեկատվություն ոչ միայն մասնագետներից, այլ նաև այլ օգտատերերի համապատասխան հարցումներից։

Google-ը նաև խոսել է Health Connect API-ի մասին, որը թույլ է տալիս բժիշկներին ամբողջ աշխարհում գրանցել հիվանդությունների դեպքերը և տվյալներ փոխանակել գործընկերների հետ։ Բացի այդ, Google-ի AI մոդելները կարող են վերլուծել գիտական գրականության մեծ ծավալներ և առաջարկել հավանական վարկածներ հիվանդությունների ախտորոշման համար։

Հիշատակվել է նաև Gemma մոդելը, որը կարող է օգնել գիտնականներին նոր դեղամիջոցների մշակման գործում։ Ընկերությունը նաև նշել է, որ փորձում է AI-ն օգտագործել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար դեղամիջոցներ գտնելու նպատակով։

Եզրափակելով՝ ընկերությունը նշել է, որ Google Pixel Watch 3 խելացի ժամացույցում AI-ը կարող է կանխատեսել սրտի հետ կապված խնդիրները և նույնիսկ շտապօգնություն կանչել, եթե արձանագրվեն սրտի կանգի նշաններ։