NASA-ն և Firefly Aerospace ընկերությունն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրել են Blue Ghost անվանումով լուսնային զոնդի վերջին լուսանկարները։ Լուսանկարներն արվել են այն պահին, երբ զոնդն ավարտել է իր աշխատանքը և, այսպես ասած, դարձել «հուշարձան» Լուսնի վրա։
Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է Արևը մայր մտնում Լուսնի վրա, ինչպես նաև լուսնային փոշին, որն Արևի լույսի ներքո փայլում է։ Նման տպավորիչ տեսարան վերջին անգամ տեսել են Apollo 17 առաքելության տիեզերագնացները դեռևս 1972 թվականին՝ ավելի քան 50 տարի առաջ։
«Ականատես եղեք Լուսնի մայրամուտին. սա Blue Ghost առաքելության մեր վերջին նվերն է։ Մեզ համար պատիվ է կիսվել լուսնային հորիզոնի այս տպավորիչ փայլով աշխարհի հետ, քանի որ մեր առաքելությունն ավարտվում է։ NASA-ի թիմն անհամբերությամբ սպասում է այս պատկերների հետագա վերլուծությանը», - գրել է Firefly Aerospace-ը X սոցիալական ցանցի իր էջում։
❗️🥰 @Firefly_Space has released unique images taken by the Blue Ghost spacecraft in its final hours on the Moon. It photographed the sunset 🌅
— Universe Space Tech (@ust_magazine) March 19, 2025
Learn more 👇https://t.co/RgwCf1DVAK pic.twitter.com/KNhZF9AIcL