Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանը կարծում է, որ մարդանման ռոբոտները լայնորեն կկիրառվեն արտադրական ձեռնարկություններում մոտակա հինգ տարիների ընթացքում:
Նա ներկայացրել է ծրագրային գործիքներ, որոնք, ըստ նրա, կօգնեն ռոբոտներին ավելի արդյունավետ կողմնորոշվել շրջակա միջավայրում:
Լրագրողների հետ զրույցում Հուանը հարցին՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ արհեստական բանականությունը (ԱԲ) դարձել է համատարած, պատասխանել է. «Դա կտեսնենք այն ժամանակ, երբ մարդանման ռոբոտները սկսեն շրջել մեր շուրջը, և դա տեղի կունենա ոչ թե հինգ, այլ մի քանի տարի հետո»:
Նրա խոսքով, առաջինը այդ ռոբոտները կիրառություն կգտնեն արտադրական ոլորտում, քանի որ այնտեղ առաջադրանքները հստակ են, իսկ միջավայրը՝ վերահսկելի. «Կարծում եմ՝ դրանք նախ կկիրառվեն գործարաններում, որտեղ միջավայրը սահմանափակ է, իսկ կիրառության դեպքերը՝ կոնկրետ»:
Հուանը նշել է, որ մարդանման ռոբոտների արժեքը կարելի է հեշտությամբ հաշվարկել. «Մարդ-ռոբոտ վարձելու ներկայիս արժեքը մոտ 100,000 դոլար է, և դա բավականին լավ տնտեսական ներդրում է»: