Չինական էլեկտրամեքենաներ արտադրող BYD-ի բաժնետոմսերը Հոնկոնգի ֆոնդային բորսայում կտրուկ աճել են այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է իր «Super e-Platform»-ը, որ կարող է շատ կարճ ժամանակում լիցքավորել էլեկտրական մեքենաները:
Ընկերությունը ներկայացրել է լիցքավորման նոր համակարգը, որը կոչվում է «Super e-Platform», որն ապահովում է մինչև 1000 կվտ առավելագույն հզորություն և թույլ է տալիս մեքենաներին մինչև 470 կիլոմետր վարել՝ ընդամենը հինգ րոպե լիցքավորվելուց հետո:
Հոնկոնգի ֆոնդային բորսայում BYD-ի բաժնետոմսերը կտրուկ բարձրացել են ավելի քան 6%-ով՝ հասնելով նոր մաքսիմումի: Ընկերության հիմնադիր Վան Չուանֆուի խոսքով՝ նոր տեխնոլոգիան նպատակ ունի զգալիորեն նվազեցնել օգտատերերի անհանգստությունը լիցքավորման հետ կապված:
«Մեր նպատակն է էլեկտրական մեքենաների լիցքավորման ժամանակը դարձնել նույնքան կարճ, որքան ներքին այրման շարժիչով մեքենաները», - ասել է նա:
Նոր հայտարարության շնորհիվ BYD-ն առաջ է անցել իր հիմնական մրցակից Tesla-ից, որի Supercharger լիցքավորման կայանների հզորությունը ներկայումս կազմում է 500 կՎտ: BYD ընկերությունը ներկայացրել է Super e-Platform-ը էլեկտրամոբիլների երկու նոր մոդելների հետ միասին, որոնք կլինեն առաջինը, որ կհամալրվեն այս համակարգով՝ Han L սեդանը և Tang L ամենագնացը: