Apple-ը նախատեսում է առաջիկա 2 տարում ծալվող սմարթֆոն թողարկել. հայտնում է Appleinsider պարբերականը։
Մասնագետի հաշվարկներով՝ ծալվող դիսփլեյով առաջին iPhone-ը կարժենա նվազագույնը 2300 դոլար։ Համեմատության համար նշենք, որ առաջատար iPhone 16 Pro Max-ը սկսվում է 1200 դոլարից, ամենահզոր Apple Mac Studio համակարգիչը՝ 2000 դոլարից:
Barclays-ի վերլուծաբան Թիմ Լոնգի խոսքով՝ ծալվող սմարթֆոնը ներառում է թանկարժեք մասեր: Միևնույն ժամանակ, ավելի առաջադեմ տարբերակները, որոնք ունեն ավելի մեծ ծավալի հիշողություն, մի քանի հարյուր դոլարով ավելի թանկ կլինեն:
Առաջին ծալվող iPhone-ը վաճառքում կհայտնվի 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին։ Appleinsider-ի լրագրողների կարծիքով՝ Apple-ի ծալվող սմարթֆոնի արժեքը չափազանց բարձր կլինի մրցակցային մոդելների համեմատ: Այսպես, Samsung Galaxy Z Flip 6-ի կաշեպատ սարքն արժե 1100 դոլար, OnePlus Open- ը՝ 1700 դոլար, Google Pixel 9 Pro Fold-ը՝ 1800 դոլար: