Տեխնէ

Մասկը հաջորդ տարի մարդանման ռոբոտ կուղարկի Մարս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գործարար, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ծրագրում է 2026թ. վերջին մարդանման Optimus ռոբոտով տիեզերանավ ուղարկել Մարս. այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Տիեզերանավը Մարս կմեկնի հաջորդ տարվա վերջին, ինքնաթիռում կլինի Optimus-ը», - հայտարարել է նա:

Ընդ որում, եթե այդ վայրէջքները հաջող ընթանան, ապա տիեզերանավերի թռիչքները մարդկանց հետ կարող են տեղի ունենալ արդեն 2029 թվականին: Սակայն, ինչպես հավելել է գործարարը, առավել հավանական ժամկետը 2031 թվականն է։