Տեխնէ

Google Assistant-ը կդադարի աշխատել

Ամերիկյան Google-ը գործարկումից 10 տարի անց կանջատի իր ձայնային օգնականին. ասվում է ընկերության բլոգում։

Google Assistant-ը վիրտուալ ձայնային օգնական է, որը հայտնվել է 2016 թվականին։ Ընկերությունից հայտնել են, որ մինչև 2025 թվականի վերջը օգնականը կդադարի աշխատել բջջային սարքերի վրաԼ Google-ում չեն հստակեցրել ծառայության հեռացման հստակ ժամկետները, սակայն նշել են, որ դրան կփոխարինի Gemini չաթ-բոտը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Android սմարթֆոնների միլիոնավոր օգտատերեր արդեն Google Assistant-ից անցել են Gemini-ի և սկսել են ընկերության հետ կիսվել իրենց փորձով: Android Police պարբերականի լրագրողները նկատել են, որ հայտարարությունից մի քանի օր անց Google-ը սկսել է անջատել Assistant-ի գործառույթները։

Այսպես, ձայնային օգնականը դադարել է օգնել լուսանկարների որոնման, իրական ժամանակում օտար խոսքի թարգմանության, եղանակի տեսության տրամադրման հարցում։ Ծառայությունը նաև դադարել է աշխատել AUX-ի կամ Bluetooth-ի միջոցով միացված ավտոմեքենաների պարագաների հետ: