Apple-ը նախատեսում է AirPods-ին և iOS 19-ին ավելացնել խոսակցությունները իրական ժամանակում թարգմանելու հնարավորություն. հայտնում է Bloomberg-ը:
Գործառույթը կաշխատի հետևյալ կերպ. իսպաներեն խոսելու դեպքում AirPods-ը կթարգմանի անգլերեն, այնուհետև անգլիախոսը կկարողանա պատասխանել իր լեզվով, իսկ iPhone-ը կվերարտադրի իսպաներեն թարգմանությունը:
Թե որ լեզուներով է լինելու թարգմանություն, չի հստակեցվում։ Անհասկանալի է նաև, թե նոր գործառույթը AirPods-ի որ մոդելների հետ համատեղելի կլինի։
iOS 19-ը կներկայացվի 2025 թվականի հունիսին, իսկ դրա պաշտոնական թողարկումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին։