Տեխնէ

Google-ը «խելացի» ակնոց կթողարկի

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Google-ը հետաքրքրված է AdHawk Microsystems ստարտափի ձեռքբերմամբ և նոր «խելացի» ակնոցների ստեղծմամբ։

Գործակալության աղբյուրները նշել են, որ ամերիկյան ՏՏ հսկան ծրագրել է ձեռք բերել կանադական AdHawk Microsystems ստարտափը: Google-ը դրա համար կարող է վճարել 115 մլն դոլար, իսկ գնումը կկատարի արդեն այս շաբաթ։

Ըստ աղբյուրների՝ Google-ը, որը 10 տարի առաջ թողարկել է իր առաջին Google Glass ակնոցները, դեռ հույս ունի ամրապնդվել նմանատիպ սարքերի շուկայում և ներկայացնել նոր սարք:

AdHawk Microsystems-ը ունի աչքերի հետագծման տեխնոլոգիա, որը ապահովում է ճշգրիտ կենտրոնացում, նվազեցնում է տեսողության բեռը և կարող է օգտագործվել որպես կենսաչափական նույնականացման մեթոդ: AdHawk Microsystems ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերությունը ներդրումներ է ստացել Intel-ից, HP-ից, Samsung-ից և Sony-ից։